Գիտնականները պարզել են, որ մայրենի լեզվի իմացությունը, որը երեխաներն ստանում են կյանքի առաջին հինգ ամիսներին, երբեք չի կորչում, տեղեկացնում է BBC-ին:
Այդ է ապացուցում այն երեխաների կյանքի ուսումնասիրությունը, որոնք ծնվել էին Հարավային Կորեայում, իսկ այնուհետև, որդեգրված լինելով հոլանդացիների կողմից, ապրելու էին տեղափոխվել Նիդեռլանդներ:
Այս մարդիկ արդեն հասուն տարիքում շատ ավելի լավ են արտաբերում կորեական բառերը, քան կարելի էր ակնկալել: Մինչդեռ նրանք վստահ էին, որ կորցրել են իրենց մայրենի լեզուն:
Ընդ որում դա վերաբերել է նաև այն երեխաներին, որոնք որդեգրված են եղել մինչև իրենց խոսել սովորելը:
Գիտնականների կարծիքով՝ երեխաները մտապահում են այն լեզուն, որով իրենց հետ խոսում են կյանքի առաջին հինգ ամիսներին:
Գիտնականները պարզաբանում են, որ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս երեխաների հետ խոսելու կարևորությունը: