Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքը սիրահարների տոնին յուրօրինակ նվեր է մատուցել սիրելիին՝ դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսին։ Զույգը վերամիավորվել է 17 տարվա բաժանումից հետո։
Աֆլեքը հուզիչ տեսանյութ է պատրաստել նրա նոր՝ «On My Way» երգի ուղեկցությամբ։ Լոպեսը նվերի մասին հայտնել է իր ինստագրամյան էջի հետեւորդներին։
Մոտ չորս րոպե տեւողությամբ տեսանյութում Աֆլեքն արխիվային կադրեր է օգտագործել, որոնք արվել են իրենց սիրավեպի սկզբնական շրջանում։ Խոսքն անձնական նկարահանումների մասին է, որոնք նախկինում լայն լսարանին չեն ցուցադրվել, ներառված են նաեւ կադրեր ֆիլմերից, որոնցում զույգը միասին նկարահանվել է, ինչպես նաեւ պապարացիների կողմից արված լուսանկարներ։