Ռեժիսոր Կարեն Շահնազարովը հետ է վերցրել 36-ամյա դստեր դեմ դատական հայցը։ StarHit-ը հայտնում է, որ գործը փակվել է։
«Գործի վարույթը կարճվել է»,- ասել են Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի ներկայացուցիչները։
Խոսքը 86 քառակուսի մետրանոց բնակարանի մասին է։ Ռեժիսորը դիմել է դատարան, քանի որ նա է վճարել բնակտարածքի հարկերը եւ կոմունալ ծախսերը։ 36-ամյա Աննա Շահնազարովան մեծացել է ԱՄՆ-ում եւ մինչեւ 2000-ական թվականների վերջ հորը չի տեսել: Այժմ նա ապրում է Մոսկվայում։
Աննան ծնվել է Շահնազարովի երկրորդ ամուսնության ընթացքում։ Նրա մայրը՝ Ելենա Սետունսկայան, 1989թ. – ին հեռացել է երկրից։ Բացի Աննայից, ռեժիսորն ունի եւս երկու երեխա երրորդ ամուսնությունից՝ Իվանը եւ Վասիլին: