Վախճանվել է Քեոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմի դերասանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վախճանվել է Քեոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմի դերասանը

Կորոնավիրուսով հոսպիտալացվելուց հետո 89 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գենադի Յուխտինը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը։

Վերջին ամսվա ընթացքում դերասանին երկու անգամ հոսպիտալացրել են։

Յուխտինը հիվանդանոցում է հայտնվել փետրվարի 11-ին։ Արտիստի վիճակը գնահատվում էր ծանր, նա չէր կարողանում խոսել։ Նրա մոտ կորոնավիրուս եւ վիրուսային պնեւմոնիա էին հայտնաբերվել։ Դերասանը գանգատվում էր թուլությունից եւ շնչահեղձությունից։

Յուխտինը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչիպիսիք են «Дело Румянцева», «Акваланги на дне», «Мертвый сезон» եւ «Жаворонок»։ Բացի այդ՝ նա էպիզոդիկ դերերում նկարահանվել է «Сибириа́да», Էդմոնդ Քեոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմերում։ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումը ստացել է 1994թ․-ին։

style.news.am