Դերասանուհի Նիկոլ Քիդմանն անկեղծ կերպարում նկարահանվել է Vanity Fair ամսագրի նոր շապիկի համար: Hollywood Issue 28-րդ ամենամյա թողարկման 8 գլխավոր էջերից մեկը հայտնվել է հրատարակության Instagram-յան պաշտոնական էջում:
Հայտնի լուսանկարիչներ Մաուրիցիո Կատելանին եւ Պյերպաոլո Ֆերարիին աստղին ներկայացրել են կարճ տոպով եւ ոչ պակաս կարճ կիսաշրջազգեստով՝ ցուցադրելով նրա իդեալական կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են երկար, մոխրագույն գուլպաները եւ շագանակագույն-սպիտակ ցածրակրունկները։
Ամսագիրը նաեւ տեսանյութ է հրապարակել, որում Նիկոլը, որն այս տարի 5-րդ անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ «Լինել Ռիկարդո» սերիալում Լյուսի Բոլի դերի համար, «Հոլիվուդի դարպասը» ոսկե բանալիով է բացում: