Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է կարմիր երանգի ուլտրակարճ զգեստ, որն ընդգծում է նրա սլացիկ ոտքերը, նույն գույնի բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված են, նախընտրել է արտահայտիչ շպար։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական են դարձնում կաշվե սեւ բաճկոնն ու փոքրիկ պայուսակը։ «Երեկվա մրսած երեկոյի մասին», – գրել է Լիլուն, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել․ «Յուրահատուկ», «միշտ հմայիչ», «էլեգանտ»։