Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Էլենը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Մեկնաբանությունների հատվածում Էլենը գրել է, որ ծանր օր է ունեցել։