Թեյլոր Սվիֆթն ամուսնանում է
Advertisement 1000 x 90

Թեյլոր Սվիֆթն ամուսնանում է

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ամուսնանում է բրիտանացի դերասան Ջո Ալվինի հետ։ Այս մասին հայտնում է Life & Style Magazine-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Լրատվամիջոցը գրում է, որ 32-ամյա Սվիֆթը նշանվել է 30-ամյա բրիտանացի դերասանի հետ։ Ինչպես հայտնի է, զույգը հանդիպում է ավելի քան հինգ տարի։

«Ես հասկանում եմ, որ մարդիկ ցանկանում են իմանալ այդ մասին: Բայց մենք բավականին հաջողակ ենք այն գաղտնի պահելու հարցում: Այժմ մարդիկ գիտեն մեր հարաբերությունների մասին, բայց ես նախընտրում եմ խոսել աշխատանքից», – ասել է Ալվինը Vogue-ին 2018 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը