Նոր սերիալում Մայքլ Դուգլասը կխաղա Բենջամին Ֆրանկլինի դերը
Advertisement 1000 x 90

Նոր սերիալում Մայքլ Դուգլասը կխաղա Բենջամին Ֆրանկլինի դերը

AppleTV+ ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ Մայքլ Դուգլասը Բենջամին Ֆրանկլինի մասին մինի սերիալում կխաղա գլխավոր դերը։ Նախագիծը դեռ անվանում չունի։

Շոուի հիմքում ընկած է Սթեյսի Շիֆի «Հզոր իմպրովիզացիա․ Ֆրանկլինը, Ֆրանսիական եւ Ամերիկայի ծնունդը» գրքի վրա։ Սերիալի արտադրության մյուս մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։

Գիրքը սցենարի համար կադապտացնի Քիրք Էլիսը, իսկ ռեժիսորը կլինի Թիմոթի վան Պատենը։ Բացի նրանից, որ Դուգլասը կխաղա գլխավոր դերը, կլինի նաեւ նախագծի գլխավոր պրոդյուսերը։ Շիֆը միացել է նրան պրոդյուսերի դերում։

news.am