Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Իվետան սպիտակ տոպ է կրում, որը համադրել է լայնեզր տաբատի ու կարճ պիջակի հետ։ Իվետան հավաքել է մազերը, ոճային աքսեսուարներ ընտրել՝ գոտի, պայուսակ։