Նիդեռլանդացի և լեհ ֆիզիկոսները դիէլեկտրիկ կոբալտատեղակալված նռնաքարի հիման վրա ստեղծել են հիշողության պահպանման մագնիսական սարք: Այդ մասին գրում է Nature հանդեսը:
Մշակման հիմնական տարրը դարձել է այն թաղանթը, որը պատրաստված է վերոհիշյալ միներալից:
Գիտնականները, փոխելով ճառագայթման գծային բևեռացումը, հասել են թաղանթի մագնիսացածության փոփոխակման, ինչը հնարավորություն է ընձռել դրա վրա պահպանել տվյալները՝ 0 և 1 մագնիսական բիտերը:Տեղեկատվության գրանցման արագությունը կազմել է մեկ իրադարձության համար 20 պիկովայրկյանից պակաս:
Մշակման հեղինակները նշում են, որ իրենց առաջարկած կառուցվածքն զգալիորեն պակաս ջերմություն է անջատում շրջակա տարածություն, քան ֆլեշ-հիշողությունը և կոշտ մագնիսական սկավառակները: Հետազոտողները վստահ են, որ իրենց մշակումն օգտակար կլինի տվյալների պահպանման համար նոր սերնդի սարքեր ստեղծելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: