Քաղցր կամ աղի մթերքների պահանջի պատճառը հաճախ որոշակի միկրոէլեմենտների պակասն է: Նման կարծիք է հայտնել սննդաբան Լի Հոլմսը (Ավստրալիա)։
«Երբեմն մենք օրգանիզմին չենք տալիս այն, ինչ անհրաժեշտ է,- ասել է մասնագետը։- Ուստի այն հանում է պաստառներն ու ցույց է կազմակերպում»։
Շոկոլադի, ընկույզների կամ լոբազգիների հանդեպ ձգտումը սովորաբար վկայում է մագնեզիումի պակասի մասին, գրում է Daily Mail-ը: Քաղցրավենիք ուտելու ցանկությունը կարող է առաջանալ ցինկի, քրոմի, երկաթի, կալցիումի եւ մագնեզիումի պակասից։
Աղի մթերքների պահանջը կարող է կապված լինել էլեկտրոլիտների դիսբալանսի հետ: Մսի պահանջ սովորաբար կա, երբ օրգանիզմը երկաթի պակաս է զգում, իսկ գազավորված ջրի պահանջ՝ երբ կալցիումի պակաս կա։
Սննդաբանը կարծում է, որ անառողջ սննդի նկատմամբ հակումներին տրվելը վատ գաղափար է, քանի որ միկրոտարրերի պակասը լրացնելու նաեւ առողջարար միջոցներ կան: Օրինակ՝ գազավորված ըմպելիքների փոխարեն, ըստ մասնագետի, ավելի լավ է կաթ խմել եւ սալոր, բրոկոլի կամ կալցիում պարունակող այլ մթերքներ ուտել։