Ռեփեր Քանյե Ուեսթն իր մահվան մասին պոեմ է գրել՝ իրադարձություն, որը նրա խոսքով, իսկապես, տեղի է ունեցել։ «Ննջեցյալը» (Dead) բանաստեղծությունը հրապարակել է երաժիշտի ինստագրամյան էջում։
Տեքստում նա իր մասին պատմում է որպես մարդու, որին ոչ ոք չի ասում, որ նա մահացել է։ «Նրանք օգտագործում են իմ հաշիվն անվճար հաց բաժանող կրպակի նման։ Ոչ ոք ինձ չի ասում, որ ես մահացած եմ։ Երեխաները պարում են տանը, որը ես ժամանակին ունեցել եմ։ Բայց երեխաները ուրվականներ են տեսնում եւ չգիտեն, որ ես մահացած եմ»,- ասված է տեքստում։
Բանաստեղծության վերջում նշվում է, որ դրա գլխավոր հերոսին սպանել են։ Արտիստը չի բացատրել ստեղծագործության իմաստը։