Մերձմոսկվայում վթարի պատճառով հոսպիտալացվել է Նիկիտա Միխալկովի թոռը
Advertisement 1000 x 90

Մերձմոսկվայում վթարի պատճառով հոսպիտալացվել է Նիկիտա Միխալկովի թոռը

Ռեժիսոր Նիկիտա Միխալկովի թոռը՝ 19-ամյա Պյոտրը, Մերձկոսվայում վթարի է ենթարկվել, հայտնում է տելեգրամյան «МК: срочные новости» ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Պետրովո-Դալնե գյուղի մերձակայքում։ Վթարի արդյունքում տուժել են Միխալկովի ազգականը, ինչպես նաեւ նրա երկու ուղեկիցները։

«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ ժամը 22:50-ին։ Մոսկվայի՝ 2003թ․-ին ծնված բնակիչը, վարելով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, հարվածել է ծառին, ինչից հետո մեքենան շրջվել է։ Վթարի արդյունքում տուժել են մեքենայի վարորդը եւ երկու ուղեւորդները՝ 2002թ,-ին ծնված տղա եւ 2004թ․-ին ծնված աղջիկ։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել»,- հայտնել է աղբյուրը։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի մանրամասները։

news.am