Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Էմման կերպարանք է ընդունել հայելու առջեւ։ Դերասանուհին կրում է քարերով պատված տոպ, սեւ տաբատ ու նույն գույնի բաճկոն։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում սելֆի արեք», – հրապարակման մեկնաբանություններում գրել է Էմման։