Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Ադրիանան սեւ զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները՝ գլխազարդ, ականջօղ։ «Մի նկար էլ աջ պրոֆիլից»,- հրապարակումը կարճ մակագրել է Ադրիանան։