Յանա Ռուդկովսկայան ուղղորդել է Մաքս Բարսկիխին հրաժարվել ռուսական բոլոր մրցանակներից
Advertisement 1000 x 90

Յանա Ռուդկովսկայան ուղղորդել է Մաքս Բարսկիխին հրաժարվել ռուսական բոլոր մրցանակներից

Օրեր առաջ իր ինստագրամյան հարթակում ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը հայտնեց, որ ցանկանում է ջնջել իր երգերը ՌԴ-ի տարածքից։
Նրա այս քայլը քննադատեցին Տիմատին և Օլգա Բուզովան: Վերջիններից միացել է նաև Յանա Ռուդկովսկայան։

«Ցանկանում եմ նշել, որ երգերը ՌԴ երգացանկից ջնջելու հետ մեկտեղ թող Մաքսը վերադարձնի նաև իր՝ MTV music awards, Муз-тв, Ру-тв և այլ ռուսական մրցանակները։ Այս բոլոր մրցանակներին նա արժանացել է  ռուս երկրպագուների շնորհիվ»,-գրել է Ռուդկովսկայան։