5 նշան, որոնք վկայում են սննդի հետ կապված վարքագծի խնդիրների մասին
Advertisement 1000 x 90

5 նշան, որոնք վկայում են սննդի հետ կապված վարքագծի խնդիրների մասին

Ի՞նչ նշաններից կարելի է հասկանալ, որ մարդը սննդի հետ կապված վարքագծի խնդիրներ ունի։ Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Ալբինա Կոմիսարովան։

Մասնագետը նշել է, որ ինտերնետում գտած ոչ մի տեղեկատվություն չի կարող փոխարինել բժշկի, սննդի ոլորտի մասնագետի խորհրդատվությանը, բայց կան որոշակի նշաններ, որոնցով կարելի է կասկածել, որ մարդը սննդի հետ կապված վարքագծի խնդիրներ ունի։

Հատկապես պետք է ուշադրություն դարձնել հետեւյալ նշաններին.

  • շատ են մտքերը սննդի, քաշի, կալորիականության մասին;
  • որոշակի մթերքներից հրաժարվելը՝ ավելորդ քաշ հավաքելու վախից;
  • սննդային «արարողակարգերի» հայտնվելը (օրինակ՝ սնունդը կարող է ներառել միայն որոշակի մթերքներ, շատ դանդաղ ծամելը, սննդի ընդունում միայն այն ժամանակ, երբ մենակ են եւ այլն);
  • տրամադրությունը եւ ինքնագնահատականն ուղղակիորեն կախված են ընդունվող ուտելիքից;
  •  կազմվածքի մշտական «ստուգումը» հայելու առաջ։

Իհարկե, այս նշանների առկայությունը դեռ չի նշանակում, թե մարդը սննդային վարքագծի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Միայն մասնագետը կարող է որոշել՝ խնդիր իրականում կա՞, թե՞ ոչ։

Իսկ նման խնդիրների կանխարգելման համար սննդաբանը խորհուրդ է տվել փորձել սննդի հանդեպ առողջ վերաբերմունքի մի քանի սկզբունքներ.

  • ուտելիքը չբաժանել «վատի» եւ «լավի»;
  • ժամանակային սահմանափակումներ չդնել որոշակի մթերքների օգտագործման համար;
  • սոցցանցերում չբաժանորդագրվել այն աղբյուրներին, որոնք ներշնչում են մտքեր սնվելու ճիշտ չլինելու մասին;

անհրաժեշտության դեպքում դիմել պրոֆեսիոնալի օգնությանը։

news.am