«Ես հաջողակ եւ դրական աստղի տակ ծնված մարդ եմ»․ Նաիրա Մովսիսյան
Advertisement 1000 x 90

«Ես հաջողակ եւ դրական աստղի տակ ծնված մարդ եմ»․ Նաիրա Մովսիսյան

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր հոլովակ է հրապարակել:

Մեկնաբանություններում նա շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար։

«Այ հիմա արտահայտվեմ։

Անկեղծ շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց ում ճանաչում եմ և չեմ ճանաչում։

Էն մարդկանց, ովքեր մի րոպե իրենց կյանքից նվիրեցին ինձ և շնորհավորեցին ծննդյանս օրը։

Այս տարի յուրահատուկ էր ոչ միայն նրանով, որ յոթ օր յոթ գիշեր ծնունդ նշեցինք, այլ նրանով, որ բացի իմ գանձ մամայից և Հայաստանում բնակվող հարազատներից, վերջապես կարողացա ուրախությունս կիսել իմ ամերիկաբնակ ջիգյարների հետ, իմ անդավաճան հարազատների հետ։

Ես սիրում եմ իմ տարեդարձը և շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ համար առանձնահատուկ, յուրօրինակ ընտանիք է առանձնացրել, որ երջանկացրել է ինձ տալով իմ Մամային ինձ, որպես ծնող և ընկեր, քննադատ և բարեկամ, միակ և անկրկնելին, ով միշտ ինչ էլ անեմ կողքիս կանքնած է, իմ կայուն հենասյունն է։

Այո, ես երջանիկ մարդ եմ և հաջողակ և բոմբ դրական աստղի տակ ծնված։

Ես չգիտեմ ինչ եմ արել կյանքում, որ Աստված այսքան շատ է ինձ սիրում և շռայլում աննկարագրելի հետևորդներ, հեռուստադիտող, հանդիսատես, հարազատ, բարեկամ և ընկերներ։

Շնորհակալ եմ առանձնահատուկ իմ այստեղ գտնվող ընկերներին, ովքեր իրենց հոգսերը թողած կողքիս կանգնած են, ես հպարտ եմ և հարուստ միմիայն ձեզնով», – գրել է երիտասարդ դերասանուհին։