Շոումեն Գարիկ Մարտիրոսյանն իր նոր ծրագրով կարող է փոխարինել Իվան Ուրգանտին և Առաջին ալիքի նրա «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը։ Այս մասին հայտնում է «Экспресс-газета»-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իվան Ուրգանտը լքել է Ռուսաստանը։ Նրա «Երեկոյան Ուրգանտ» շոուն արդեն մի քանի շաբաթ է, ինչ եթեր չի հեռարձակվում։ Այս կապակցությամբ համացանցում ակտիվորեն քննարկվում է այն հնարավորությունը, որ «Երեկոյան Ուրգանտը» այլեւս չի հեռարձակվի Առաջին ալիքով։
Սակայն այս տեղեկությունը հերքել է հեռուստաալիքը, իսկ ինքը՝ Ուրգանտը, խոստացել է շուտով վերադառնալ։ «Ոչ մի խուճապ: Ինձ թողեցին արձակուրդ գնալ, բայց ես կվերցնեմ ու շուտով կվերադառնամ»,- գրել է նա։
Լրագրողների կարծիքով, Մարտիրոսյանի մասնակցությամբ նոր շոու կարող է դուրս գալ աշնան սկզբին։ Հումորիստն իբր կատակել է, թե «Վանյային հաճոյանալու» համար հաղորդումը կանվանի «Շուրջօրյա Մարտիրոսյան»։
Նշենք, որ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա։