Դերասանուհի Լիկա Մեսրոպյանը նախորդ տարի կրկին վերադարձավ հեռուստաէկրաններ:
Լիկան տարիներ առաջ հեռացել էր հեռուստաէկրաններից, քանի որ դերասանուհու խոսքով՝ ինքը չէր հավանում իր խաղը:
«Ես ինքս իմ էությամբ այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում շատ երևալ, և չհասկացա՝ ինչպես հայտնվեցի թատրոնում: Ինձ հրավիրում էին կինոներում նկարահանվելու, ամեն տեսակ հրավերքներ ունեցել եմ, բայց միշտ փախել եմ: Մինչ այսօր այդպիսին էլ մնացել եմ, աշխատում եմ միշտ լինել ստվերում: Ես շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, շատ հարգում մ մարդկանց, ովքեր էդ մասնագիտությունն են ձեռք բերել:
Երբ հեռանում ես քո մասնագիտությունից, արդեն սխալներդ ավելի շատ ես սկսում հասկանալ: Ես ինքս իմ հանդեպ շատ դաժան քննադատ եմ: Ես էնքան բարձր եմ գնահատում թատրոնի ու կինոյի արվեստը, արտիստի արվեստը: Լավ արտիստներ ենք ունեցել, հիմա էլ ունենք, և կողքին ես ինքս ինձ իրավունք չեմ վերապահում կոչել դերասանուհի: Ինձ համար արտիստը շատ բարձր մասնագիտություն ա: Եթե դու բարձրանում ես բեմ ու հանդիսատեսից բարձր հարթակի վրա, ուրեմն դու պետք է լինես շատ բարձր: Ինչ-որ մի Լիկա, որը չի ծնվել տաղանդով, պարզապես իրավունք չունի կանգնել այդ հարթակի վրա: Ինքս ինձ քննադատելով՝ ես հասել եմ հաջողությունների, ինձ սիրել են: Ամաչում եմ, որ չեմ ճանաչում այսօրվա դերասաններին:Ես չեմ նայում հայկական սերիալներ»,- իր հաարցազրույցներից մեկում անկեղծացել է դերասանուհին:
Լիկան այս շրջանում նկարահանվում է «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում:
Կարծես թե, դերասանուհին կարողացել է հաղթահարել տեսախցիկների հանդեպ ունեցած վախն ու սկսել է ավելի ներողամիտ լինել ինքն իր նկատմամբ: