Այնպես է ընդունված մտածել, որ մենք միայնակ չենք, և գոյություն ունի ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան, որը պաշտպանում է մեզ դժբախտություններից և վտանգներից: Քրիստոնյաները կարծում են, որ պահապան հրեշտակները կցվում են մարդուն մկրտության պահից մինչև մահ պաշտպանության և օգնության համար: Ուրիշները ենթադրում են, որ դրանք մահացած հարազատների հոգիներն են, որոնք մնում են այս աշխարհում, որպեսզի պաշտպանեն և նախազգուշացնեն:
Так Просто-ն ներկայացնում է 10 նշան, որ պահապան հրեշտակը գտնվում է Ձեր կողքին: Առաջ Դուք առանձնապես ուշադրություն չէիք դարձնում դրա վրա, այնպես չէ՞:
Երազում
Երազը կարծես պատուհան է հոգու համար: Եվ հաճախ հրեշտակները հայտնվում են մարդուն հենց քնած ժամանակ, որպեսզի փոխանցեն ինչ-որ հաղորդագրություն, կամ ուղղակի, որպեսզի ցույց տան իրենց ներկայությունը:
Գունավոր շրջանագծեր աչքերի առջև
Ոմանք կարծում են, որ գունավոր շրջանագծերն աչքերի առջև ընդամենը տեսողական երևույթներ են, բայց կա վարկած, որ դա կարող է լինել հրեշտակի ներկայության նշան: Գոյություն ունեն բազում լուսանկարներ լույսի տարօրինակ բռնկումներով, որոնք կասկած չեն թողնում նրանում, որ հրեշտակները գոյություն ունեն:
Բույր
Եթե հանկարծ զգաք քացրավուն հաճելի բույր, առանց դրա համար որևէ հիմքի, դա նույնպես կարող է լինել նշան, որ մոտակայքում հրեշտակ կա:
Սպիտակ փետուր
Գոյություն ունի նախանշան, որ սպիտակ փետուր գտնելը հաջողություն է բերում: Եվ իրոք, կա՞ արդյոք հրեշտակի համար ավելի լավ մեթոդ՝ մարդուն ակնարկելու, որ ինքը կողքին է:
Երեխաներ
Լինում է այնպես, որ լաց լինող երեխան միանգամից հանգստանում է, նայում է դատարկությանը, կարծես այնտեղ ինչ-որ մեկը կա, և սկսում է ժպտալ: Շնորհիվ հոգու մաքրության՝ երեխաներն ավելի շատ բան կարող են տեսնել:
Ամպեր
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էինք փոքր հասակում նայում ամպերին և հաճախ տեսնում էինք զարդեր և կենդանիներ: Կանգնեք, վերև նայեք, հնարավոր է՝ ինչ-որ զարմանալի բան կտեսնեք:
Ջերմություն
Հաճելի ջերմության հանկարծակի զգացողությունը, որը հոսում է մարմնով, կարող է լինել պահապան հրեշտակի հանգստացնող գրկախառնությունը:
Խուլ ձայն
Բառացիորեն խոսել հրեշտակի հետ հնարավոր չէ, բայց դա չի նշանակում, որ նա չի փորձում շփվել մեզ հետ: Լինում է, որ հանգիստ իրավիճակում կարելի է լսել հազիվ լսելի ձայն:
Ներկայության զգացողություն
Չէ՞ որ լինում է, երբ Դուք զգում եք, որ Ձեր կողքին ինչ-որ մեկը կա, բայց իրականում ոչ մեկը չկա: Ավելի լավ է հավատալ, որ դա հրեշտակ է, այլ ոչ թե մեկ այլ բան:
Ծակծկող զգացողություն գագաթի շրջանում
Ծակծկոցի նմանվող ինչ-որ բան գագաթում նույնպես կարող է վկայել հրեշտակի ներկայության մասին: Քեզ ուղղակի մխիթարում են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը