Ինչո՞վ է վտանգավոր հին կեֆիրը
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է վտանգավոր հին կեֆիրը

3 օրից ավել պահված հին կեֆիրը կարող է վտանգավոր լինել, նախազգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան (Ռուսաստան)։

«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող, ինչպես նաեւ կաթի սպիտակուցի նկատմամբ անհանդուրժողականությամբ կամ ալերգիկությամբ մարդիկ չպետք է երեք օրվա կեֆիր խմեն։ Այդ խմիչքից պետք է զերծ մնան նաեւ վարորդները:

Մնացած դեպքերում մասնագետը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել մթերքի պիտանելիության ժամկետին, քանի որ ըմպելիքի հատկությունները կախված են դրանից։

Սոլոմատինայի խոսքով՝ մեկ օրվա կեֆիր կարելի է տալ նույնիսկ նորածիններին։ Հետագայում, սակայն, բակտերիաներն ավելի ու ավելի են խմորում շաքարը՝ ըմպելիքը գրեթե քացախի վերածելով։ Կեֆիրը թթու է դառնում դրանում էթանոլի հայտնվելու պատճառով։ Հենց այդ պատճառով էլ այն չի կարելի խմել գաստրիտների, խոցերի եւ պանկրեատիտի դեպքում։

«Վարորդները եւս չպետք է կեֆիր խմեն ղեկին նստելուց առաջ, քանի որ արյան մեջ էթանոլի քանակը կարող է գերազանցել թույլատրելի սահմանը»,- զգուշացրել է սննդաբանը։

news.am