![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/04/fink.jpg)
Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը մոխրագույն զգեստ է կրում, որը համադրել է սեւ երկարաճիտների հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, պայուսակ։ «Մոխրագույնը՝ նոր սև, իսկ ի՞նչ տեղ ունի այն ձեր զգեստապահարանում»,- մեկնաբանություններում գրել է նա։