Զատկի ձվեր պուտերով. Քայլ առ քայլ բաղադրատոմս
Մաքուր լվացած ձվերը դնել կաթսայի մեջ, աղ անել, ջուր ավելացնել և եփել 10 րոպե:
Այժմ, երբ ձվերը սառչեն և չոր լինեն, մոմ վառել, վերցնել բամբակով փայտիկ(ականջի), թաթախել այն մոմի մեջ և կետիկներ նկարել ձվերի վրա:
Առանձին ամանի մեջ խառնել ջուրը, քացախը և սննդի գունանյութը, լավ խառնել:
Պատրաստի ներկանյութի մեջ իջեցնել ձվերը և պահել այն 2-3 րոպե:
Պուտավոր Զատկի ձվերը պատրաստ են: Վերջ, համոզվեք, որ մի քանի պարզ քայլի արդյունքում կստացվի իսկական գլուխգործոց ձեր սեղանի վրա:
Ի դեպ, մոմով կարող եք այլ պատկերներ նույնպես նկարել ձվի վրա, օրինակ գծեր, ծաղիկներ, երկրաչափական պատկերներ: Կարող եք նաև մոմի փոխարեն վերցնել ինքնասոսնձվող սկոչ: Անպայման փորձեք այս մեթոդը, այն շատ գեղեցիկ է և ինքնատիպ:
Շնորհավոր Սուրբ Զատիկ: