«Орёл и Решка» նախագծի նախկին հաղորդավարուհի Անաստասիա Իվլեյևան իր երկրպագուների հետ շատ անկեղծ է համացանցում, նա միշտ տեղեկացնում է ինչպես իր հաջողությունների, այնպես էլ անախորժությունների մասին:
Վերջերս Նաստյան հայտնել էր իր հետևորդներին այն մասին, որ գիրացել է և ցանկանում է նիհարել․ նա հաճախ դիետաներ է պահում, սակայն դրանք երկար չեն տևում։ Հաղորդավարուհի թուլություն ունի գինու և չիպսերի նկատմամբ, իդեպ արդեն թողարկել է իր բրենդային չիպսերը։
Նախօրեին Անաստասիան հրապարակել է լուսանկար, որտեղ ցուցադրում է մարմինը. «Ինձ դուր է գալիս ունենալ հյութալի կազմվածք, սակայն ես նաև սիրում եմ լինել նիհար»,- մեկանբանել է հաղորդավարուհին։