«Սոնա ջան, հուսով եմ, «նամյոկս» հասկանալի էր»․ Գրիգի ակնարկը Սոնային՝ մայրանալու մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սոնա ջան, հուսով եմ, «նամյոկս» հասկանալի էր»․ Գրիգի ակնարկը Սոնային՝ մայրանալու մասին

Դերասան Գրիգ Գևորգյանը լուսանկար է հրապարկել կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի և հումորային գրառում արել․ «Շնորհավոր մայրության օր, Սոնա ջան, հուսով եմ, «նամյոկս» հասկանալի էր քեզ»։

Գրիգն առաջին անգամ չէ, որ կատակում է այս թեմայով։ Ավելի վաղ Սոնան հարցազրույց էր տվել Tert.am Life-ին և, անդրադառնալով մայրանալու թեմային, ասել էր․ «Յուրաքանչյուր հասուն աղջկա գիտակցության մեջ կա, որ ինքը մի օր մայր է դառնալու, բայց ինձ մոտ մայրանալու բուռն ցանկությունն առաջացել էր 21-22 տարեկանում։ Այդ շրջանում այնքան ուշադիր էի երեխաների հանդեպ, այնպիսի սիրով, փաղաքշական հայացքով էի նայում կողքովս անցնող յուրաքանչյուր երեխայի։ Այդ ցանկությունը մեջս կար, Գրիգին նույնիսկ ասել եմ, որ ես էլ եմ ուզում բալիկ ունենալ, բայց այդ շրջանում մեզ մոտ ամեն ինչ անկայուն էր։ Հետո մեր հարաբերությունները հստակացան, ամեն բան կայունացավ, ամուսնացանք, ու էլի աշխատանք, աշխատանք։ Մեր բոլոր խոսակցությունները միշտ պտտում են աշխատանքի  շուրջ, բայց դրանք ուղղակի խոսքեր չեն, մենք  շատ ենք սիրում աշխատել։ Մեր աշխատանքով մեզ մասնագիտական առումով լավ ենք զգում։ Այնպես չէ, որ աշխատանքն ինձ խանգարում է մտածել այս մասին, ուղղակի կարծում եմ, որ այն ժամանակ էմոցիոնալ դաշտս ավելի ակտիվ էր։ Հիմա ավելի պատասխանատու եմ վերաբերում այդ հարցին, ուղղակի էմոցիաներիս չեմ տրվում։ Մտածում եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, այդ ժամանակն էլ կգա»։

tert.am.life