Ռուսական զենքի հինգ տեսակներ, որոնք անհանգստացնում են ԱՄՆ-ին. 19FortyFive
Advertisement 1000 x 90

Ռուսական զենքի հինգ տեսակներ, որոնք անհանգստացնում են ԱՄՆ-ին. 19FortyFive

Ամերիկյան 19FortyFive հրատարակությունը նշել է ռուսական զենքի հինգ տեսակներ, որոնք անհանգստացնում են ԱՄՆ-ին։

Առաջին տեղում «Պոսեյդոն» միջուկային տորպեդոն է։ Հրատարակության տվյալներով՝ այն կարող է օգտագործվել ԱՄՆ ափամերձ քաղաքների վրա հարձակվելու համար։ Երկրորդ տեղում է զենիթահրթիռային Ս-400 «Տրիումֆ» համակարգը, որը կարող է խոցել ինքնաթիռներ։

Ցանկում հաջորդում են «Պանցիր Ս-1» զենիթահրթիռային և հրազենային համակարգը, Մի-28ՆՄ «Գիշերային սուպերորսորդ» հարվածային-հետախուզական ուղղաթիռը և ՌՍ-24 «Յարս» բալիստիկ հրթիռը: