Ծխի առաջացման 4 աղբյուր և հետևանքներ
Advertisement 1000 x 90

Ծխի առաջացման 4 աղբյուր և հետևանքներ

Ծուխն առաջանում է, երբ նյութը ենթարկվում է թերի այրման։ Ավելի պարզ ասած՝ այն ժամանակ, երբ նյութն այրվում է ու չկա թթվածնի բավարար մակարդակ այն այրելու համար։ Այրումը կարող է հանգեցնել խեժի, ծխի և մոխրի առաջացման:

Ծխի աղբյուր կարող են լինել՝

  • Կրակները (ներառյալ՝ անտառային կրակներ, խարույկներ, արդյունաբերական հրդեհներ, մոմեր, բուխարիներ)
  • Խոհարարական սարքեր (ներառյալ՝ փայտի վառարաններ կամ խորովածի սարքեր)
  • Սիգարետ
  • Վնասատուների դեմ պայքարի գործողություններ (ֆումիգացիա)

Կախված այրվող նյութից՝ ծուխը կարող է պարունակել տարբեր բաղադրիչներ: Ընդհանուր առմամբ, ծուխը միշտ պարունակում է ածխածին, յուղեր և մոխիր, քանի որ դրանց միջոցով այն տեսանելի է դառնում։

Փայտի այրման արդյունքում ստեղծված ծուխը պարունակում է ածխածին, ջրային գոլորշի և հանքանյութեր, որոնք առկա են ծառի բջիջներում, ինչպիսիք են կալցիումը, կալիումը և մագնեզիումը:

Սիգարետի ծուխն իր կազմով շատ ավելի բարդ է: Այն կարող է ներառել քիմիական բաղադրիչներ, ինչպիսիք են ածխածնի օքսիդը, ջրածնի ցիանիդը, ազոտի օքսիդները, ֆորմալդեհիդը, բենզոլը, նիկոտինը և պոլիցիկլիկ անուշաբույր ածխաջրածինները։

Հետևանքները

Ծխի տարբեր տեսակների ազդեցության տակ գտնվելը կարող է հանգեցնել առողջական մի շարք խնդիրների։ Անտառային հրդեհների կամ խարույկի ծխի ազդեցությունը, ընդհանուր առմամբ, վնասակար է առողջության համար, ինչպես, օրինակ, սիգարետի ծուխը: Ծխի ազդեցության հետևանքով խեժը ներթափանցում է թոքեր և առաջացնում նստվածք, որը կարող է սիրտ-անոթային հիվանդությունների, թոքերի և քաղցկեղի այլ տեսակների:

Ծխի ազդեցության ախտանիշները կարող են առաջացնել աչքերի ցավ, արցունքներ, հազ և հոսող քիթ:

Աղբյուրրը՝ energyeducation.ca