Երգչուհի Սիրուշոն ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Պռեգոմեշը երկար ճանապարհ է անցել ու իր աշխատանքի շնորհիվ այսօր արդեն ունի հետևորդների և սիրահարների մշտական բազա, և այդ արդյունքը այժմ փորձում ենք ծառայեցնել այլ հայ արտադրողներին օգնելու համար:
Միավորվելը՝ այն էլ հիմա, չափազանց կարևոր է, և ուրախ ենք, որ մեկ տանիքի տակ կարողացել ենք հավաքել 80-ից ավել ապրանքանիշերի և արտադրողների Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Սա մեր պայքարի միջոցներից է հայապահպանության համար:
Ինչպես գոմեշն է հողը մշակելիս իր հետևից տանում գութանը, այնպես էլ մենք ենք փորձելու մեր փորձով մեզ հետ հաջողության տանել հնարավորինս շատ տաղանդավոր հայ ստեղծագործողների:
Ավելին, հայկականը տարածելու համար այսուհետ Գութանը տարբեր ընկերությունների համար կստեղծի հայկական թեմատիկայով պրոդուկտներ»: