Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր միկրոբլոգում հոլովակ է տեղադրել, որտեղ ասմունքում է։
««Ապրելու ապրիլ…»
Չեն սպիանում անցած դարի վերքերս,
չեն դադարում դեռ կարոտիս երգերը,
տուն, երազում եմ քեզ արթուն,
տունս երազում ասում է.
—Ե՛տ արի:
Հայ իմ հողից լսվող աղերսն ու ճիչը
թող մեղավոր հոգու դառնա դահիճը:
Մահ, դու հաղթել ես ինձ մի պահ,
բայց ճակատագիրն է իմ եղել՝ Ապրե՛լ:
Կա, իմ արյան մեջ կա հողի հին կանչը,
դեռ տանելու եմ վեր ծաղկած իմ խաչը,
կանք ու պիտի դեռ շատանանք,
կյանքն է հայերին հրամայել.
—Ապրե՛լ:
Սիրտս կոտրեցին սրով՝ մեկ է ապրեցի սիրով,
այգուս բերքը այրեցին՝ նորը տնկեցի:
Վանքս քանդեցին, բայց ես մեկ է աղոթում եմ քեզ.
— Տեր, պահապան կանգնիր ինձ ու իմ ազգին հավետ:
Չեն սպանի հոգիս քանի կա կողքիս հավատ, սուրբ իմ աղոթք:
Հարազատ հողից ծիլ ու ծառ կտամ նորից,
Հայ գարնան կաթիլ,
Ապրելու Ապրիլ….», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։
Տեսանյութը՝ այստեղ