Ձեռք առավ ինձ, ես էլ խփեցի նրան, առաջին անգամ էի մարդ խփում… Անյա Սահակյանի մասին այս ամենը չէիք իմացել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ձեռք առավ ինձ, ես էլ խփեցի նրան, առաջին անգամ էի մարդ խփում… Անյա Սահակյանի մասին այս ամենը չէիք իմացել

Դերասանուհի Անյա Սահակյանը վերջերս Asekose.am-ի Pop Art հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում նա խոսել այն մասին, որ բավական բարդ մանկություն է ունեցել:

Նա պատմել է, որ դպրոցում իրեն ձեռք էին առնում՝ կիսով չափ ոչ հայ լինելու պատճառով, սակայն այդքանով խնդիրները չէին ավարտվում: Համադասարանցիները ծաղրում էին նրան նաեւ ամուսնալուծված ընտանիքից լինելու պատճառով: Անյայի խոսքով՝ մեկ օր պարզապես հասկացավ, որ այդպես այլեւս չի կարող ապրել:

«Գնացի դպրոց, դասարանցիներից մեկը էլի սկսեց ձեռք առնել: Առաջին անգամ մարդ խփեցի հենց այդ ժամանակ: Ասացի, որ ինձ հետ պարզապես չշփվեն»:

Դերասանուհին վստահեցնում է, որ իր կյանքը փոխվեց հենց այդ պահից: Հետագայում, երբ արդեն նկարահանվում էր սերիալներում, Անյայի շատ համադասարանցիներ գրել էին նրան, սակայն դերասանուհին ասել էր, որ չի ճանաչում նրանց:

armlady.am