Ինչու են տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ զգում ցավը
Advertisement 1000 x 90

Ինչու են տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ զգում ցավը

Մենք երբեք չենք իմանա, թե ինչպիսի ցավ է ապրում մերձավորը, հատկապես, երբ դա պայմանավորված է մի բանով, ինչին մենք անձամբ չենք բախվել: Brain ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը պարզել է, թե ինչու են տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ զգում ցավը:

«Կանայք անհամաչափորեն շատ են տառապում քրոնիկ ցավից: Նրանք ավելի հաճախ են հայտնում մեջքի, պարանոցի, դիմային եւ նեյրոպաթիկ ցավերի մասին, քան տղամարդիկ, եւ երկու անգամ ավելի շատ կանայք են հայտնում սովորական միգրենի կամ գլխացավի մասին»,- ասվում է հոդվածում:

Մակերեւութային ողային եղջյուրը ողնուղեղի գորշ նյութի եզրին առանձին հատված է: Երբ գիտնականները ուսումնասիրել են ողնուղեղային այս հյուսվածքը, նրանք մի հետաքրքիր բան են գտել։

Նախ, մեր ողնուղեղում կա սպիտակուցի հատուկ տեսակ, որը հայտնի է որպես ուղեղից ստացված նեյրոտրոֆիկ գործոն կամ BDNF: Այն վճռորոշ դեր է խաղում ցավի վերամշակման մեջ, գրում է Planet Today-ը:

«Մենք պարզեցինք, որ KCC2-ից կախված արգելակման եւ N-մեթիլ-D-ասպարտատային ռեցեպտորի (NMDAR) միջեւ պաթոլոգիական կապը նկատվել է արու առնետների մակերեսային ողային եղջյուրի նեյրոններում, բայց ոչ էգերի», – գրում են հեղինակները:

Այսինքն՝ արական եւ իգական մարմինները, եւ հատկապես BDNF գենը, ցավը տարբեր կերպ են մշակում: Բայց ինչու՞։

«Մենք եզրակացնում ենք, որ սեռային այս տարբերությունը, BDNF-ին ի պատասխան, հորմոնալ միջնորդավորված է»,- գրում են հեղինակները։ Սա համահունչ է նախորդ ուսումնասիրություններին, որոնք կանանց ցավը կապում են նրանց էստրոգենի բարձր մակարդակի հետ, սակայն հետազոտողները նաեւ իրենց օգտին կարեւոր ապացույցներ ունեն՝ երբ նրանք հեռացրել են էգ կրծողների ձվարանները, սեռերի միջեւ ցավի ազդանշանների տարբերությունն անհետացել է:

«Նոր ցավազրկող դեղամիջոցների մշակումը պահանջում է մանրամասն պատկերացում, թե ինչպես է ցավը մշակվում կենսաբանական մակարդակով: Այս նոր բացահայտումը հիմք է ստեղծում բուժման նոր մեթոդների մշակման համար, որոնք կօգնեն նրանց, ովքեր տառապում են խրոնիկական ցավերից»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Անեմարի Դեդեքը:

news.am