Այս փոքրիկ հատապտուղը՝ խաղողը, հրաշքներ կգործի ձեր առողջության համար։
Բժիշկ Շերլին Ռիդի խոսքով՝ խաղողը չափավոր օգտագործման դեպքում նույնքան առողջարար է, որքան ցանկացած այլ միրգ: Միակ բանը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, դա շաքարի մակարդակն է, որը այն բարձրացնում է եւ՝ շատ արագ, մեծ քանակություններով օգտագործման դեպքում։ Հաշվի առեք, որ մեկ չափաբաժինը չպետք է գերազանցի կես բաժակը (դա մոտավորապես 16 խաղողի հատիկ է): Բայց նույնիսկ այս բաժինը պետք է մաս-մաս վերցնել, նշում է Eat This, Not That:
«Խաղողը բարելավում է հիշողությունը եւ կենտրոնացումը,- ասում է հետազոտող Դենիել Մաքավոյը,- խաղողի մեջ պարունակվող հակաօքսիդանտները նվազագույնի են հասցնում ուղեղի օքսիդատիվ սթրեսը: Դա պաշտպանում է ուղեղը կոգնիտիվ անկումից եւ տարիքի հետ կապված հիշողության կորստից»:
Zenmaster Wellness-ի հետազոտող Մելիսա Միտրին նշում է, որ խաղողը նաեւ մեծացնում է արյան հոսքը դեպի ուղեղ՝ դրանով իսկ բարձրացնելով կենտրոնացումը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հակաօքսիդանտ ռեսվերատրոլը, որը հիմնականում պարունակվում է խաղողի կեղեւում, նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության վտանգը՝ նվազեցնելով ուղեղի բորբոքումը եւ օրգանիզմն ազատելով բետա-ամիլոդինային պեպտիդից, որը կապված է հիվանդության զարգացման հետ դրա կուտակման դեպքում:
Քրոնիկ բորբոքումը կապված է քաղցկեղի, սրտի հիվանդության, ասթմայի, 2-րդ տիպի շաքարախտի, ռեւմատոիդ արթրիտի եւ այլնի հետ: Բայց խաղողը հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում՝ վիտամին C, վիտամին K, պոլիֆենոլներ, կատեխիններ եւ անտոցիանիններ։ Դրանք օգնում են նվազեցնել բորբոքումը, ասում է հետազոտող եւ դիետայի հարցերով անձնական մարզիչ Ջեսսի Ֆեդերը:
Եթե արյան բարձր ճնշումը չվերահսկվի, ձեզ մոտ կսրվի սրտի կաթվածի եւ ինսուլտի հավանականությունը: Բայց լավ նորությունն այն է, որ արյան բարձր ճնշումը կանխելու եւ այն իջեցնելու բազմաթիվ միջոցներ կան: Այդպես, գիտնականները խորհուրդ են տալիս քիչ խաղող ուտել, քանի որ այն կայունացնում է արյան ճնշումը կալիումի բարձր պարունակության եւ նատրիումի ցածր պարունակության շնորհիվ:
Խաղողը շատ օգտակար է որպես երեկոյան խորտիկ, քանի որ օգնում է մարդուն ավելի հեշտ ու խորը քնել, բացատրում է Մաքավոյը։ Ինչո՞ւ։ Այս հատապտուղը փոքր քանակությամբ մելատոն հորմոն է պարունակում, որը կարգավորում է քուն-արթնացման ցիկլերն օրգանիզմում:
Խորհուրդ է տրվում խաղող ուտել քնելուց մեկ-երկու ժամ առաջ։ Եւ հիշեք՝ պետք չէ շատ ուտել՝ օրգանիզմը շաքարով չծանրաբեռնելու համար։
Բացի այդ, խաղողը հարուստ է վիտամին C-ով, բետա-կարոտինով, կվերցետինով եւ այլ հակաօքսիդանտներով, որոնք ամրացնում են իմունային համակարգը: