Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում մարդու առողջության վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում մարդու առողջության վրա

Կլիմայի փոփոխությունը, հատկապես՝ ծայրահեղ շոգը եւ եղանակային ծայրահեղ իրադարձությունները, կարող են ավելի անմիջական ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմիի վրա, երբեմն՝ անսպասելի ձեւով:
Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի վերջերս կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ ավելի շատ մարդիկ են հոսպիտալացվում հիպոնատրեմիայով՝ նատրիումի աննորմալ ցածր մակարդակով, դրսի բարձր ջերմաստիճանի պատճառով:

«Պարզ ասած, հիպոնատրեմիան կարող է նատրիումի անբավարարության (օգտագործման ցածր մակարդակի կամ մեծ քանակությամբ վատնման) կամ ավելորդ ջրի հետեւանք լինել»,- Medical News Today-ին ասել է հետազոտության համահեղինակ դոկտոր Յակոբ Սկովը:

«Գոյություն ունի ջերմության հետ կապված հիպոնատրեմիայի երկու հավանական բացատրություն.  աղի կորուստ քրտնարտադրության ժամանակ, որը նատրիումի անբավարարության է հանգեցնում, կամ գերհիդրատացիայի՝ ջրազրկման չափազանցված վախի պատճառով»,- պարզաբանել է նա:

Կան նաեւ որոշ ապացույցներ, որ ջերմաստիճանի տատանումները կարող են ազդել նրա վրա, թե ինչպես է իմունային համակարգն արձագանքում պաթոգեններին, ինչպիսիք են վիրուսները: Օրինակ, 2019 թվականին PNAS ամսագրում հրապարակված մի հետազոտություն ուսումնասիրել է, թե տարբեր ջերմաստիճանային պայմաններում մկների իմունային համակարգը որքան արդյունավետ է արձագանքում գրիպի վիրուսներին:
Հետազոտողները պարզել են, որ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի` 36 աստիճանի ազդեցության ենթարկված մկների մոտ գրիպի վիրուսի նկատմամբ իմունային պատասխանը թույլ էր:

Կան որոշ ապացույցներ, որ նյարդաբանական պայմանները սրվում են ծայրահեղ ջերմային ազդեցության պատճառով, ինչպես օրինակ՝ նոպաներ կամ այլ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ, ասում են գիտնականները:

2021 թվականի օգոստոսից մեկ իրականացված համակարգային դիտարկումը ցույց է տվել, որ կապ կա շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացման եւ նյարդաբանական հիվանդությունների ախտանիշների վատթարացման միջեւ՝ Ալցհեյմերից եւ Պարկինսոնից մինչեւ էպիլեպսիա եւ միգրեն:

Դիտարկման ընթացքում վերլուծվել է կլիմայի փոփոխության եւ նյարդաբանական առողջության վերաբերյալ առնվազն 84 հետազոտություն: Արդյունքում մասնագետները հանգել են այն երզարկացության, որ գլոբալ տաքացումը իսկապես կարող է նպաստել ախտանիշների վատթարացմանը, հոսպիտալացումներին եւ  այդ պայմանների հետ կապված մահվան ռիսկի ավելացմանը:

news.am