Խնձոր. Ում է այն բուժում եւ ում վնասում
Advertisement 1000 x 90

Խնձոր. Ում է այն բուժում եւ ում վնասում

Խնձորը համարվում է մարդու օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքներից մեկը։

Սակայն այս միրգը ոչ միայն օգտակար հատկություններ ունի։ Այն կարող է վնասակար լինել մի շարք հիվանդություններով տառապող մարդկանց համար։

Նախ՝ խնձորը հում վիճակով խորհուրդ չի տրվում օգտագործել գաստրիտով, խոցով, խոլեցիստիտով եւ աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններով տառապող մարդկանց, քանի որ այս միրգը պարունակում է կոպիտ բջջանյութ եւ թթու, որը կարող է գրգռել ստամոքսի նուրբ պատերը եւ սրել հիվանդությունը, գրում է «Автопарус»-ը։

Երկրորդ՝ խնձորը վնասակար է այն մարդկանց համար, ովքեր վատ մարսողություն ունեն կամ ալերգիա ունեն այդ մրգի մեջ պարունակվող նյութերի հանդեպ։ Կարեւոր է նաեւ իմանալ, որ կանաչ խնձորն ավելի քիչ թթու է պարունակում, ուստի ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են այն ուտել քիչ քանակությամբ։

Խնձորը հատկապես օգտակար է մարսողական համակարգի համար։ Այս միրգը նորմալացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը եւ վերացնում կղանքի խանգարումը, հաջողությամբ բուժում է լուծն ու փորկապությունը։ Խնձորի մանրաթելերը օգնում են մաքրել աղիքները փորկապության դեպքում եւ կլանում են ավելորդ խոնավությունը լուծի դեպքում։

Մկների վրա փորձերի ընթացքում գիտնականները բացահայտում են արել, որն ապացուցում է խնձորի արտասովոր ազդեցությունն ուղեղի վրա։ Թարմ քամած խնձորի հյութը թույլ է տալիս ուղեղի բջիջներին երկար ժամանակ չծերանալ, ինչը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից եւ կանխարգելում այն։

news.am