ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ չափահասների ավելի քան մեկ երրորդը բավարար չի քնում: Բժիշկները մեծահասակներին խորհուրդ են տալիս քնել օրական առնվազն 7 ժամ։
Չինաստանի եւ ԱՄՆ-ի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ ավելին իմանալու այն մասին, թե ինչպես է քնի պակասն ազդում աչքերի վրա: Հետազոտությունը հրապարակվել է Stem Cell Reports ամսագրում:
Հետազոտողները ցանկանում էին պարզել, թե որքանով քնի պակասը կարող է ազդել եղջերաթաղանթի ցողունային բջիջների վրա:
Գիտնականները գնահատել են գենի էքսպրեսիան մկների մոտ 2 օր քնելուց հետո, ապա՝ 10 օր քնելուց հետո։
Հեղինակները փորձարկել են մկներին 1 եւ 2 ամիս քնելուց հետո եւ պարզել, որ եղջերաթաղանթի թափանցիկությունը նվազել է, իսկ աչքի մակերեսը կոպտացել է։
Չնայած քնից զրկված մկների մոտ վաղ տարիքում ցողունային բջիջների աճ է գրանցվել, դա ի վերջո հանգեցրել է նրան, ինչը հեղինակները «լիմբալ ցողունային բջիջների անբավարարության վաղ դրսեւորում» են անվանել: Երկարատեւ կարգավորումից հետո ցողունային բջիջները սպառվել են։
«Ոչ բավարար քնի կարճաժամկետ հետեւանքներն դիսկոմֆորտ են առաջանցում աչքերում, այդ թվում՝ չորություն, ցավ, քոր եւ աչքերի կարմրություն»,- նշել են հեղինակները:
Չնայած այդ խնդիրներին՝ հեղինակները նկատել են, որ վնասված եղջերաթաղանթով մկներին հակաօքսիդանտներ պարունակող աչքի կաթիլներով բուժումն օգնում է վերականգնել աչքերի առողջությունը: