Supreme և Louis Vuitton մակնիշները թողարկել են համատեղ հավաքածու: Դրանում ներառված առարկաներից մեկը միացագրերով կարմիր ճամպրուկն է՝ 68,5 հազար դոլար արժողությամբ: Ինչպես տեղեկացնում է Highsnobiety-ն: Դա, ինչպես նշել է հրատարակությունը, կրկնակի թանկ է Louis Vuitton-ի սովորական պայուսակներից:
Նաև համատեղ հավաքածուում տեղ է գտել հատուկ պատյանով սքեյթբորդը՝ 54,5 հազար դոլար արժողությամբ:
Ինչ վերաբերում է հավաքածուի հիմնական մասին, ապա դրա մեջ մտել են իրեր դենիմից, ներկաքողարկված բաճկոններ, ինչպես նաև մի քանի մոդելների պայուսակներ՝ տարբեր նյութերից, և աքսեսուարներ: Շարքը ներկայացվել է Փարիզում կայացած Նորաձևության շաբաթի ժամանակ:
Supreme-ը երիտասարդական հագուստի ամերիկյան առևտրանիշ է, որը հիմնվել է 1994 թվականին Նյու Յորքում: Թողարկում է իրեր՝ նախատեսված սքեյթերների և հիփ-հոփի երկրպագուների համար:
Louis Vuitton ընկերությունը հիմնվել է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկների և ճամպրուկների վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Մասնագիտացած է տղամարդկանց և կանանց համար աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների և ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: