Քանի որ ԱՄՆ-ում ավելի քան 6 միլիոն մարդ տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ եւ այդ հիվանդների թիվն աճում է, այս հիվանդության առաջընթացը կանխելու կամ դանդաղեցնելու համար լուծումների հրատապ կարիք կա:
Ալցհեյմերի հիվանդության համար դեղերի փորձարկումները հաջողության ցածր ցուցանիշներ են գրանցում: Աճում է հետաքրքրությունը ոչ դեղորայքային միջոցների նկատմամբ՝ Ալցհեյմերի հիվանդության եւ հարակից դեմենցիայի զարգացման ռիսկի նվազեցման համար:
Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում հակաօքսիդանտներով հարուստ սննդակարգը՝ միացություններ, որոնք կարող են կանխել կամ դանդաղեցնել օքսիդատիվ սթրեսի հետեւանքով առաջացած բջիջների վնասումը:
Նոր հետազոտության ընթացքում ծերացման ազգային ինստիտուտի համաճարակաբանության եւ պոպուլյացիոն գիտությունների լաբորատորիայի գիտնականներն ուսումնասիրել են՝ արդյո՞ք արյան մեջ հակաօքսիդանտները կապված են Ալցհեյմերի հիվանդության եւ այլ դեմենցիաների զարգացման հավանականության հետ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։
Հետազոտության ընթացքում օգտագործվել է 45-90 տարեկան 7000 ամերիկացիների տվյալների բազան, որոնց հետեւել են միջինում 16-17 տարի:
Հետազոտողները վերլուծել են մի քանի հակաօքսիդանտների մակարդակը մասնակիցների արյան մեջ, այդ թվում՝ A, C եւ E վիտամինների, ինչպես նաեւ՝ մի քանի կարոտինոիդների մակարդակը՝ բույսերի մեջ պարունակվող պիգմենտներ, որոնք օրգանիզմի կողմից վիտամին A-ի վերածվում:
Նրանք ուսումնասիրել են կապն այս հակաօքսիդանտների մակարդակների եւ Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի այլ տեսակների միջեւ:
Ըստ հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Մեյ Բեյդոնի՝ հակաօքսիդանտները կարող են պաշտպանել ուղեղը դեմենցիայի հետ կապված վնասներից:
«Օքսիդատիվ սթրեսը կարող է առաջանալ մեր օրգանիզմում, այդ թվում՝ ուղեղում, աննորմալ բարձր մակարդակով: Նման հանգամանքներում հակաօքսիդանտների օգտագործումը կարող է օգնել պաշտպանել մեր բջիջները վնասներից, այդ թվում՝ ուղեղի բջիջներից»,- Medical News Today-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ Բեյդունը:
Ստացված արդյունքները հուշում են, որ այս տեսության մեջ ինչ-որ ընդհանուր բան կա։ Հետազոտողները պարզել են, որ լյուտեինի եւ զեաքսանտինի կարոտինոիդների ավելի բարձր մակարդակները, որոնք առկա են կանաչ տերեւավոր բանջարեղեններում, ինչպիսիք են կաղամբը եւ սպանախը, կապված են դեմենցիայի ռիսկի նվազեցման հետ:
Հատապտուղների, խնձորի եւ պապայայի մեջ պարունակվող β-կրիպտոքսանտինի` կարոտինոիդների ավելի բարձր մակարդակները եւս կապված են դեմենցիայի ռիսկի նվազեցման հետ:
Այս հուսադրող արդյունքները համապատասխանում են բժիշկ Բեյդունի սկզբնական վարկածին, որ հակաօքսիդանտները կարող են պաշտպանել դեմենցիայից: