«Փարիզ, ես քեզ սիրում եմ»
Սիրային մի քանի հուզիչ պատմություններ մեկ ֆիլմում՝ նկարահանված ռեժիսորների կողմից ամբողջ աշխարհից: Բոլոր պատմվածքները նվիրված են աշխարհի ամենագեղեցիկ զգացմունքին և տեղի են ունենում սիրո քաղաքում: Ֆիլմի կգրավի նրանց, ովքեր փնտրում են օրիգինալ սյուժե, բարձրակարգ դերասանական խաղ և անկեղծ զգացմունքներ։
«Գեղեցիկ դարաշրջան»
Երբևէ ցանկացե՞լ եք վերապրել որոշ իրադարձություններ ձեր անցյալից: Այս ֆիլմի հերոսները նման հնարավորություն ունեն շնորհիվ։ Վիկտոր անունով տարեց նկարիչը որոշում է օգտագործել այս հնարավորությունը կնոջ հետ հարաբերությունները թարմացնելու համար և «վերականգնում» է նրանց ծանոթության օրը։
«Ազնիվ մարդ»
Պատմություն մի մարդու մասին, ում կյանքում ուրախությունն ու հիասթափությունը միշտ միասին են: Վերջինիս մոտ է վերադառնում սիրելին, ով ժամանակին հեռացել էր նրա լավագույն ընկերոջ մոտ: Ընկերոջ, ով հանկարծակի մահանում է:
«Փարիզը կսպասի»
Աննան, ով ամուսնացած է, բայց ամուսնու ներկայությունը հազվադեպ է վայելում, ավտոմոբիլային ճանաարհորդության է մեկնում Կաննից մեկնում է Փարիզ։ Նրան ուղեկցում է ամուսնու գործընկերը: Երկու օրերը, համեղ ուտեստները և տեսարժան վայրերը Աննայի սիրտը կրկին սիրով են լցնում:
«Արական, իգական»
Ֆրանսիական կինոն հնարավոր չէ պատկերացնել առանց Նոր ալիքի և իհարկե, առանց մեծն Ժան-Լյուկ Գոդարի: Ֆիլմը պատմում է Փոլի և Մադլենի մասին, որոնք հանդիպում են սրճարանում: Նրանց միջև զրույց է սկսվում՝ տարօրինակ և արտաքուստ վերացական, ինչպես միշտ անում է Գոդարը։ Փոլը գրում է պոեզիա, տարված է ձախական գաղափարներով, նա մտավորական է և իր ժամանակի հերոսը, հետևաբար մնում է փոքրամասնության մեջ։
Փոլի համար, ինչպես և Գոդարի, տղամարդու կյանքը պայքար է, բողոք է, հեղափոխություն, հասարակական համաձայնության դեմ այլախոհ մենակավորի զայրույթ…
Հեղինակ՝ Անի Գաբուզյան