Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել և գրել․
«Միասի՞ն, թե՞ առանձին։
Շատ եք խնդրել, որ անդրադառնամ այս թեմային, ո՞րն է ճիշտ։
Այս հարցն ունի շատ պատասխաններ, ելնելով իրավիճակից։ Փորձը ցույց է տալիս, որ երբ ընտանիքն ինքնուրույն է սկսում իր ուղին և հույսը չի դնում ծնողի վրա, անցնելով դժվարությունների միջով, դառնում է ավելի կայուն ու ամուր։ Այսօր տղամարդկանց հավասար, կանայք նույնպես ձգտում են լինել ֆինանսապես անկախ և չեն խուսափում ինքնուրույնությունից։ Սակայն, լինում են դեպքեր, երբ թե’ ամուսինը, թե’ կինը ստիպված են ապրել ծնողի հետ, եթե վերջինս ունի օգնության կարիք, և ի վիճակի չէ հոգ տանել իր մասին։ Այդուհանդերձ դեռ կան ընտանիքներ, որոնք հավատարիմ են մնում դեռ հնուց մնացած չգրված օրենքներին, երբ փոքր ընտանիքն ապրում է մեծ ընտանիքի ներսում, բայց այստեղ էլ ամեն բան միանշանակ չէ, եթե ընտանիքում առաջանում են կոնֆլիկտներ և վեճեր, ապա ես մնում եմ այն կարծիքին, որ տան մեծերը գտնվելով խոհեմ, պետք է երիտասարդներին օգնեն և սատարեն, որ առանձնանան։ Բոլոր դեպքերում կարևոր է լինել համբերատար, խոհեմ և սիրով։ Հետաքրքիր է կարդալ նաև ձեր կարծիքները», – գրել է հաղորդավարուհին։