24-ամյա աղջիկն ամուսնացել է իրենից 30 տարով մեծ տղամարդու հետ, արժանացել առցանց քննադատության ու բացատրել իր ընտրությունը։ Քննադատները կարծում են, որ նա ամուսնացել է գումարի համար կամ մանկության թաքնված տրավմայի պատճառով, հայտնում է The Sun-ը:
Ըստ TikTok-ի օգտատեր @cooladybugmom-ի` ինքը սիրականի հաշվին ապրող կին կամ ամուսնական գործակալության հաճախորդ չէ: Նա բացատրել է, որ երջանիկ է իր 54-ամյա ամուսնու հետ և սիրում է նրան։ Տիկտոկերը նաև հերքել է այն ենթադրությունները, թե ինքն ամուսնացել է հոգեբանական տրավմայի պատճառով, ինչպիսիք են նախկինում բռնության ենթարկվելը, անտեսված լինելը կամ ծնողների բացակայությունը:
«Ինձ մեծացրել է սիրող մայրս, երկու հիանալի հայրիկներս, և ես հաճախել եմ իսկապես լավ դպրոցներ», – ասել է նա՝ հավելելով, որ ծնողներն իրեն իմաստուն խորհուրդներ են տվել, թե ինչպես պետք է ընտրել զուգընկեր։
Աղջիկը նշել է, որ իր սիրելին, չնայած իր տարիքին, չի ձգտում հարաբերություններում փոխարինել հորը։ Նա հավելել է, որ իր ընկերներից շատերը նույնպես մեծահասակ տղամարդկանց են ընտրում, բայց մնում են նպատակասլաց, խելացի ու հաջողակ։