Netflix սթրիմինգային հարթակը լրտեսական սերիալ կթողարկի, որում գլխավոր դերը կկատարի Առնոլադ Շվարցենեգերը, հայտնում է Deadline-ը։
Շվարցենեգերը նաեւ կդառնա շոուի պրոդդյուսերը, ռեժիսորը, իսկ ապագա նախագծի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել Ֆիլ Աբրահամը, սցենարիստ՝ Նիք Սանտորան։
Սերիալի գլխավոր հերոսները հայր ու դուստր են, որոնք իմանում են, որ միմյանցից գաղտնի աշխատում են հատուկ ծառայություններում։ Նրանք կփորձեն լուծել ընտանեկան կոնֆլիկտները՝ միաժամանակ մասնակցելով համատեղ առաքելությունների։