Էմբեր Հերդը պատմել է, թե ինչ սպառնալիքների է առերեսվել Ջոնի Դեփի պատճառով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էմբեր Հերդը պատմել է, թե ինչ սպառնալիքների է առերեսվել Ջոնի Դեփի պատճառով

Էմբեր Հերդի և Ջոնի Դեփի հարաբերությունները քննարկման առարկա են արդեն մի քանի տարի, իսկ շուրջ մեկ ամիս է, ինչ անցկացվում է նրանց դատական նիստը ուղիղ եթերով, ուստի ամենաքննարկելի և թեժ ժամանակաշրջանը նոր է սկսվել։

Նախօրեին անցկացված նիստում Դեփի նախկին կինը անկեղծացել է, թե ինչի միջով է անցնում այս ընթացքում նրա պատճառով:

«Մարդիկ ծիծաղում են իմ պատմությունների վրա, որտեղ ես անկեղծանում եմ, թե ինչ դժողքի միջով եմ անցել, սա ամենանվաստացուցիչն է, ինչ ես իմ կյանքում տեսել եմ: Դեփի երկրպագուները ինձ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ ես այսօր այստեղ խոսում եմ, ինձ անգամ սպառնացել են, որ դստերս միկրոալիքային վառարանում կսպանեն»,- անկեղծացել է նա։

Էմբերի խոսքերով` Ջոնի Դեփը կարող է այս ամենը կանգնեցնել, սակայն չի ցանկանում․ «Մեկ անգամ նա ինձ ասաց, որ երբ բաժանվենք, նա այնպես կանի, որ ես միշտ նրան հիշեմ և այս պահին նա դա էլ անում է․ ամենուր ինձ հիշեցնում են իր անունը»,- նշել է դերասանուհին։