![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/05/4c0tc68c5a714e22puq_800C450.jpg)
Գոլնար ծառը նույն նռան արական սեռի ծառն է, որի ծաղիկները շատ թերթիկներ ունեն և պտուղ չեն տալիս։ Գոլնարը բացի իր յուրահատուկ գեղեցկությունից, օգտագործվում է դեղագործական, կոսմետիկ և առողջապահական արդյունաբերության ոլորտում։
Չորացրած ծաղիկների միջին բերքը յուրաքանչյուր հեկտար տարածության վրա կազմում է մոտ 1300 կգ, որից նախատեսվում է ավելի քան 40 տոննա չոր ծաղիկ հավաքել Ֆարս նահանգի Արսանջան քաղաքի այգիներից։ Քաղաքի կլիմայական պայմաններին հարմարվելը, ջրի քիչ պահանջարկը, վնասատուների և հիվանդությունների նկատմամբ դիմադրությունը, վաղ բերքատվությունը, պահպանման երկար ժամկետը և տնտեսապես արդարացված եկամուտը այս բուժիչ հատկություն ունեցող բույսի առավելություններից են: