Ո՞ր սննդամթերքն է մեծացնում մահվան վտանգը նույնիսկ բուսակերների շրջանում
Advertisement 1000 x 90

Ո՞ր սննդամթերքն է մեծացնում մահվան վտանգը նույնիսկ բուսակերների շրջանում

U.S. Health News վարկանիշի համաձայն՝ միջերկրածովյան դիետան թիվ 1 դիետան է նրանց համար, հետեւում է առողջ սննդակարգին, ուստի  միջերկրածովյան դիետային հետեւելն օգտակար կլինի ձեր սրտի, գոտկատեղի եւ հոգեկանի համար: Ավելին, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի քիչ միս եւ ավելի շատ ընկույզ, բանջարեղեն ուտելը կարող է մարդու կյանքի տեւողությունը երկարացնել 13 տարով, գրում է Eat This, Not That!-ը:

Ցավոք, նույնիսկ բուսակերների սննդակարգը բավականաչափ վստահելի չէ: American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված նոր հետազոտությունը բացահայտել է մի կոնկրետ մթերք, որը մեծացնում է մահվան վտանգը նույնիսկ բուսակերների շրջանում:

Լոմա Լինդա համալսարանում իրականացված լայնածավալ հետազոտական ​​նախագիծը, որին մասնակցել է ավելի քան 75.000 մարդ, ցույց է տվել, որ շատ վերամշակված մթերքներ ուտելը կապված է մահացության բարձր ռիսկի հետ:

Կարեւոր է նշել, որ ինչպես բուսակերները, այնպես էլ ոչ բուսակերները, ովքեր մեծ քանակությամբ չափից ավելի վերամշակված մթերքներ էին օգտագործում, մահացության համանման ավելացման են բախվել:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ գերվերամշակված մթերքների ավելի մեծ օգտագործումը կապված է բոլոր պատճառներով բարձր մահացության հետ, ինչպես նաեւ շնչառական (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն), նյարդաբանական (դեմենցիա, Պարկինսոնի հիվանդություն) եւ երիկամների հիվանդությունների հետ:

Գերվերամշակված մթերքների օրինակներ են եգիպտացորենի չիպսերը, խնձորի կարկանդակը՝ գրեթե ամեն ինչ, գրեթե բոլոր տեսակի կոնֆետները եւ փաթեթավորված հաերը եւ բուլկիները:

Հասարակության ընդունված է, որ բոլոր բուսակերներն առողջ մարդիկ են, սակայն այդ արդյունքները ցույց են տալիս, որ սնվելու հետ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։

«Մեր հետազոտությունն անդրադառնում է այն հարցին, թե ինչը կարող է բուսակերների սննդակարգն առողջ կամ անառողջ դարձնել,- պատմել է հետազոտության հեղինակ, Լոմա Լինդայի համալսարանի բժշկական դպրոցի եւ հանրային առողջության դպրոցի պրոֆեսոր Գարի Ֆրեյզերը:- Թվում է, որ մարդու սննդակարգում գերվերամշակված մթերքների մասնաբաժինը իրականում ավելի կարեւոր է մահացության համար, քան նրանց կողմից օգտագործվող կենդանական ծագման մթերքների մասնաբաժինը, բացառություն է կարմիր միսը»:

news.am