«Երալաշ» կինոամսագրի տնօրեն Արկադի Գրիգորյանը խոսել է այն դատավարությունների մասին, որոնք տեղի են ունենում նախագծի հիմնադիր Բորիս Գրաչեւսկու մահից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։
Այժմ Գրիգորյանը դատի է տվել Բորիս Գրաչեւսկու այրուն եւ երեխաներին՝ նրա ընտանիքից պահանջելով 18,5 մլն ռուբլի։ Իբր հանգուցյալի հին պարտքն է։ Նաեւ դատարանում Գրաչեւսկու առաջին կինը փորձում է ստանալ «Երալաշից» իր բաժինը, որն իբր միայն նրա մահից հետո է իմացել իր իսկ ամուսնալուծության մասին եւ միայն այժմ է պահանջում իր բաժինը։ «Միակ բանը, որ ուզում եմ ասել, այն է, որ ինչքան էլ պաթոսային հնչի, ամեն ինչ կանեմ, որ «Երալաշը» փրկի իր դեմքը։ Գնել, վերավաճառել, աճուրդի հանել, ինչ էլ որ լինի։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ ես բոլոր ժառանգների հետ ունեմ գերազանց հարաբերություններ, ուստի կոնսենսուս կգտնվի»,- վստահեցրել է Գրիգորյանը։
«Երբ մարդիկ ժառանգություն են ստանում, պետք է պատասխան տան նաեւ իրենց պարտքերի համար։ Այնպես որ դա ուղղված չէ կոնկրետ որեւէ մեկի դեմ»,- վստահեցրել է նա։
Գրիգորյանը տեղեկացրել է նաեւ, որ կինոհանդեսը կշարունակվի հրատարակվել, թեեւ արդեն երեք տարի է, ինչ բյուջետային միջոցներ չեն հատկացվում նոր դրվագների արտադրության համար։