Մահացել է «Դիպված» հաղորդաշարի հեղինակ ու վարող Զավեն Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է Զավեն Հարությունյանի որդին` Հրանտ Հարությունյանը։
Զավեն Հարությունյանի հոգեհանգստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 3-ին, ժամը 18 :00-ին «Եդեմ» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հունիսի 4-ին, ժամը 13 :00-ին:
Ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 29–ին, Երևանում։ 1969-74 թվականներին սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսիական բաժնում: 1960թ-ից պարբերաբար ներգրավվել է հայկական հեռուստատեսության տարբեր ծրագրերում, դերակատարումներով մասնակցել է մանկական ներկայացումներին, վարել է «Պատանի լենինյան» հեռուստահանդեսը, «ABC» երիտասարդական, «Ֆրանսերենի հեռուստադպրոց» հաղորդաշարերը:
2002թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Ակնթարթ» ծրագիրը: 2003թ-ից «Կենտրոն» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Դիպված» հաղորդաշարը: