Ալեք Բոլդուինի մեկուկես տարեկան որդուն շտապ հոսպիտալացրել են նյույորքյան կլինիկա։ Փոքրիկի մոտ ալերգիկ ռեակցիա է սկսել, ինչի հետեւանքով նրա մայրը՝ Հիլարիա Բոլդուինը, ստիպված է եղել ադրենալինով ներարկում անել։ Հիլարին «սարսափելի երազ» է անվանել այն, կինչ ապրել է եւ բոլոր ծնողներին կոչ է արել սովորել օգտագործել պրեպարատը։
Սա առաջին դեպքը չէ, երբ փոքրիկը հիվանդանոցում է հայտնվում ալերգիկ ռեակցիայի պատճառով։ 2021թ․-ի մայիսին Հիլարիան հայտնել էր, որ որդու մոտ ալերգիա է սկսվել։
Հիմա Ալեք եւ Հիլարիա Բոլդուինները սպասում են յոթերորդ երեխայի ծնունդին։ Զույգը դուստր է ունենալու։