Ինչպես է տոնում իր հաղթանակը Ջոնի Դեպը
Advertisement 1000 x 90

Ինչպես է տոնում իր հաղթանակը Ջոնի Դեպը

Նախօրեին երկու ամսվա դատական նիստերից հետո հայտնի դարձավ, որ Ջոնի Դեպը շահել է դատը, իսկ նրա նախկին կինը՝ Էմբեր Հերդը, կրել է տույժ 15 միլիոն դոլարի չափով։

Այս տեղեկությունը այնքան է ուրախացրել դերասանի երկրպագուներին, որ շուրջ երկու օր է, ինչ երկրպագուները տոնում են հաղթանակը։ Ջոնի դեպը, ինչպես հայտնում են աղբյուրները, այնքան վստահ է եղել, որ հաղթանակն իրենն է, որ անգամ չի էլ ներկայացել վերջին նիստին։

Ըստ աղբյուրների, Ջոնի Դեպը այժմ գտնվում է Լոնդոնում և այնտեղ էլ նշում է իր հաղթանակը, իսկ Էմբեր Հերդը խոստացել է բողոքարկել դատավորի որոշումը։

Հիշեցնենք, որ զույգը ամուսնալուծվել է 2016 թվականին, այն բանից հետո, երբ Էմբեր Հերդը դատի է տվել նախկին  ամուսնուն՝ հայտնելով, որ վերջինս բռնաբարել է նրան և բռնություն կիրառել նրա նկատմամբ ամբողջ ամուսնական հարաբերությունների ժամանակ, ինչը հերքվեց։